Դասադուլ Շիրակի պետական համալսարանում

333333

Շիրակի պետական համալսարանում դասադուլ է: Պատմական ֆակուլտետի ուսանողներն այսօր ինստիտուտ են եկել, բայց լսարան չեն մտել, փոխարենը ցուցապաստառներով համալսարանի բակում էին:

«Վերանայել ուսումնական պլանները», «Մենք դեմ ենք վարձերի զեղչերի կրճատմանը», «Չեղյալ համարել գիտխորհրդի որոշումը»: Այս երեք պահանջներն էին ներկայացնում դասադուլի դուրս ելած ուսանողները:

Առաջին երկու պահանջը նոր չէ, արդեն մեկ տարի ուսանողները պահանջում են վերանայել ուսումնական պլանը եւ ուսման վարձավճարի զեղչային համակարգը: Ըստ նրանց՝ ՀՀԿ ՇՄ-ի պատասխանատու  Սահակ Մինասյանի՝ ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո է այս երկու խնդիրն առաջացել:

Իսկ վերջին պահանջը վերաբերում է երեկվա գիտխորհրդի կայացրած որոշմանը, որով պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը պաշտոնանկ արվեց:

Սա, ըստ Խորիկյանի եւ նրան սատարող ուսանողների, հետեւանք էր կամ պատասխան այն բանի, որ դասախոսներից երկուսը՝ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը, հանդգնեցին ռեկտորի որոշումների դեմ բողոքել բարձրաձայն եւ անվանական՝ բաց նամակ հղելով Ս. Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին:

Դասախոսների խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի տարիների տնտեսած 500.000.000 դրամն անհարկի ծախսվել է, եւ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց եւ բարձր աշխատավարձ է սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար:

11111111

66666666
44444 222222
555555

Դիտվել է՝