«Իրենք ցանկանում են փող պոկել համաժողովի մասնակիցներից, իսկ մենք ներկայացրինք իրական՝ սև ու գորշ վիճակը»

новый коллаж

Հայ կանանց ճակատի անդամներն ու Հիմնադիր խորհրդարանի աջակիցները երկրորդ օրն է փորձում են բողոքի ակցիա իրականացնել Հանրապետության հրապարակում՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին Հայաստանում տիրող իրական իրավիճակի մասին իրազեկելու նպատակով, սակայն երեկ ու այսօր ոստիկանության ներկայացուցիչներն ակցիայի մասնակիցներին, մեղմ ասած, հեռացնում են Հանրապետության հրապարակից՝ թույլ չտալով նրանց շփումը համաժողովի մասնակիցների հետ:

Այսօր ոստիկանները տարածքից հեռացրել են Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Սյուզան Սիմոնյանին:

Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ոստիկանները դեռ երեկվանից են խոչընդոտում իր ազատ տեղաշարժին: Նախ չեն թույլատրել, որպեսզի մարզահամերգային համալիրում անցկացվող համերգ-փառատոնին մասնակցի՝ չնայած, որ հրավիրատոմս ունեցել է: «Բարձրանում էինք աստիճաններով, զգացի, որ ինձ  ճանաչեցին, երբ մոտեցա վերջին աստիճանին, ինձ թույլ չտվեցին, ցույց տվեցի հրավիրատոմսն, ասում է՝ իրավունք չունեք, այն դեպքում, որ դա միայն սփյուռքահայերին չէր վերաբերում այդ փառատոնը, այլ նաև հայաստանաբնակներին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝