Կարեն Կարապետյանի մեկ տարվա աշխատանքի արդյունքը. ներկայացվել է հաշվետվություն

Karavarutyan nist1

ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված արդյունքների վերաբերյալ հաշվետվություն: Համաձայն հրապարակված տվյալների՝ տնտեսական ակտիվությունն աճել է 6,2 տոկոսով:

Հարկային և մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) կազմել է 1,139,451.1 մլն դրամ, ինչը շուրջ 6.6%- ով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով (21.6 %- ով):

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով (28.5 %- ով): Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Դիտվել է՝