«Արդյոք Հայաստանի Զինված ուժերի տեխնիկան եւ բոլոր տանկերը գտնվում են, այսպես ասած, «նախադու» վիճակում»

vigen sargsyan

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սխալ մոտեցում է պաշտպանության ոլորտի խնդիրներն առանձնակի մանրամասնությամբ չքննարկելը:

«Մենք բոլոր հարցերը պետք է քննարկենք հիմա, որ ստիպված չլինենք քննարկել պոստ ֆակտում: Պարոն վարչապետ, մենք ձեզանից մեկ տարի առաջ իմացանք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, երբ մեր Զինված ուժերի տանկերը, այսպես ասած, «խոդ չեն ընկել»:  Արդյոք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր Հայաստանի ԶՈՒ տեխնիկան եւ բոլոր տանկերը գտնվում են, այսպես ասած, «նախադու» վիճակում: Արդյոք երաշխավորում եք, որ Հայաստանի ԶՈՒ-ն ապահովված է բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով՝ սկսած փամփուշտներից, վերջացրած արկերով, եւ արդյոք երաշխավորում եք, որ ՀՀ-ն հենց այսօր ի վիճակի է առնվազն 6 ամիս կատարյալ շրջափակման պայմաններում մարտական գործողություններ վարել՝ ընդհուպ նկատի ունենալով նաեւ ռազմավարական պաշարների անհրաժեշտ չափաքանակը»,- հարցրեց Փաշինյանը:

Հարցին արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով,  որ Հայաստանի Զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ  վիճակում, ի վիճակի են կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

«Պետք է ձեզ վստահեցնեմ, որ մեր ռազմարդյունաբերական  համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա: Տանկի «խոդ ընկնելուց» մինչեւ լրակազմի առկայությունը, էդ ամեն ինչը բանակի մարտունակությունն է: Եվ երբ որ ես Ձեզ ասում եմ՝ մեր բանակը մարտունակ է, այդ բոլոր հարցերը ներառված պատասխանեցի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանն էլ ունի անօդաչու թռչող սարքեր՝ ՀՀ արտադրության, որոնք կատարել եւ շարունակելու են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

Նախարարը նկատեց, որ ռազմական գաղտնիք է պարունակում հարցը, թե շրջափակման պարագայում ունի՞ արդյոք Հայաստանը բավարար ներուժ, պաշարներ դիմակայելու:

«Հաշվի առնելով Ձեր պատգամավորական կարգավիճակը՝ Ձեզ կպատասխանեմ առանձին»:

Դիտվել է՝