Ռեժիմին ծառայող չինովնիկ լինելն անհամատեղելի է քաղաքացի լինելու և քաղաքացի կրթելու խնդիրներին

garegin chugasyan

Հին Հունաստանում աթենական ժողովրդավարությունը «իդիոտ» էր անվանում պոլիսի այն բնակիչներին, որոնք քաղաքականացված չէին, այսինքն բացառապես իրենք իրենցով էիր միայն հետաքրքրված և հանրային գործերին չէին մասնակցում:

Համապատասխանաբար «իդիոտությունը» անտեղյակության բնական այն վիճակն էր, որով բոլոր մարդիկ ծնվում էին, իսկ «քաղաքացիությունը» ձեւավորվում էր կրթության միջոցով: Ըստ այդմ հասուն տարիքում քաղաքականացված չլինելն անազնվության բնութագիր էր համարվում:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է մշակույթի փոխնախարար, ստալինիզմի զոհերի թոռնուհի Samuelyan Arev-ն ակամայից խոստովանում, որ նարիմանովյան չեկիստական ռեժիմին ծառայող չինովնիկ լինելն անհամատեղելի է քաղաքացի լինելու և քաղաքացի կրթելու խնդիրներին: Այսպիսի անկման ճանապարհով անցան XX դ. 30-ական թ.թ.-ին հայ մտավորականներից շատերը, որոնք հետագայում հենց իրենք զոհեր դարձան…

Թումանյան թանգարանում ստալինիզմի զոհերին նվիրված ցուցահանդեսի քաղաքականացված լինելու հիմնավորումով արգելումը, ամենևին փոքր խնդիր չէ: Այն բացահայտում է գործող գաղութային ռեժիմի մարդակեր ամենաթողության գաղափարախոսությունը` ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՉՎՈՂ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՆ` ՄԻԱՅՆ ԻԴԻՈՏ ՀՊԱՏԱԿՆԵՐ…

Գարեգին Չուգասզյան

Դիտվել է՝