Հայտնի է 2019 թվականի G20-ի գագաթաժողովի անցկացման վայրը

69450

2019 թվականին G20-ի գագաթաժողովն առաջին անգամ կանցկացվի Ճապոնիայում: Սա նշվել է ընթացիկ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Ամփոփիչ հռչակագրում, որը, ինչպես ակնկալվում է, մամուլի ասուլիսում ընթերցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նշված կլինեն այն երկրները, որտեղ անցկացվելու են G20-ի գագաթաժողովները հետագա տարիներին: 2020 թվականին միջոցառումը կանցկացվի Սաուդյան Արաբիայում:

Որոշվել է 2019 թվականին գագաթաժողովն Ասիայում անցկացնել: Միջոցառումն ընդունելու իրավունքի համար պայքարել է նաեւ Հնդկաստանը, բայց հետո սատարել է Ճապոնիային եւ որոշում է կայացվել հենց Ծագող արեւի երկրի օգտին:

Այս տարի գագաթաժողովն անցկացվեց Համբուրգում, իսկ հաջորդ տարի G20-ի երկրների առաջնորդները կհավաքվեն Արգենտինայում:

Դիտվել է՝