Աղքատությունը Հայաստանում 2018թ.-ին ավելի է խորանալու. «Կարևորի մասին»՝ Վարդևան Գրիգորյանի հետ

ապար

«2018թ.-ի բյուջեն չի բխում ժողովրդի շահերից: Չնայած նրան, որ 100 մլրդ-ով ավելանալու են բյուջեի մուտքերը, այնուամենայնիվ, չեն բարձրանալու աշխատավարձը և կենսաթոշակը: Եթե հաշվի առնենք նաև, որ ապրանքների գները բարձրանում են, ուրեմն կանխատեսելի է, որ աղքատությունն ավելի է խորանալու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատելով 2018թ.-ի բյուջեն՝ ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ սոցիալական ոլորտում գումարների պակասումը բերելու է կենսամակարդակի իջեցման նաև Գյումրիում, ավելացնելու է աղքատների թիվը:

2018թ.-ի սպասվող թիվ մեկ իրադարձությանը վաղօրոք գնահատական չի տալիս պատգամավորը: Խոսքը վարչապետի թեկնածուի մասին է: Ըստ Վարդևան Գրիգորյանի՝ վարչապետ նշանակելու իրավունքը քաղաքական մեծամասնությանն է, իսկ իրենց խմբակցությունը դիրքորոշում կհայտնի:

Ինչ մնում է շրջանառվող այն տեղեկություններին, որ 2018-ից «Ծառուկյան» խմբակցությունը հավակնում է լինել իշխանական կոալիցիայում, Վարդևան Գրիգորյանն ասում է, որ նման հարց խմբակցությունում չեն քննարկել:

Դիտվել է՝