Պարենային զամբյուղը 2018թ.-ին կարող է գերազանցել միջին կենսաթոշակը

arm149370976758

Գնաճի նման տեմպերը պահպանվելու դեպքում 2017թ.-ի ավարտին սպառողական զամբյուղի արժեքը կհատի 40.000 դրամի սահմանը, իսկ սպառողական զամբյուղը կկազմի ավելի քան 65 հազար դրամ: Սա այն պայմաններում, երբ պաշտոնապես ազդարարվում է, որ կենսաթոշակի միջին չափը 1000 դրամով պակասում է՝ հասնելով 39 հազար դրամի:

ՀՀ ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղի եւ սպառողական զամբյուղի արժեքն ընթացիկ գներով: Սակայն կարելի է ենթադրել, որ թե պարենային եւ թե սպառողական զամբյուղները հիմա գնալով ավելի են թանկանում:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 2017թ. 1-ին եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 32.157.5 դրամ, երկրորդ եռամսյակում՝ 33 781.1 դրամ է:

Իսկ սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 56.918.7 դրամ, երկրորդ եռամսյակում՝ 59 792.5 դրամ (հաշվարկվում է պարենային զամբյուղի հիման վրա՝ բազմապատկելով այն 1.77 գործակցով)։

Բանն այն է, որ պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք: Իսկ շուկայում թանկացել է հիմնականում զամբյուղում ներառված ապրանքների ցանկը՝ միսը, ձուկը, յուղերը, շաքարավազը, միրգը, մի փոքր՝ կարտոֆիլը:աղըւսակ

Բաժանորդագրվել
Դիտվել է՝