Վարչապետը Կարեն Կարապետյանը կլինի, բայց 2018 թ-ից հետոյի հարցը չի քննարկել ՀՀԿ-ն

karen karapetyan

ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի հարցը, սակայն ոչ 2018 թ-ից հետո:

Այսօրվա նիստերից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է եւ որ  ՀՀԿ խորհրդի որոշումից հետ նոր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը։ Ըստ Շարմազանովի, վաղը ՀՀ Կառավարության հրաժարականից հետո միանգամից ՀՀԿ-ն կառաջարկի Կարեն Կարապետյանին գլխավորել նոր կառավարության կաբինետը:

Շարմազանովն ասաց, որ նախարարների հարցը դեռեւս չի քննարկվել։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե քննարկվել է վարչապետի թեկնածության հարցը 2018 թ-ից հետո, Է. Շարմազանովը բացասական պատասխան տվեց՝ ասելով.

«Ոչ այդ հարցը չի քննարկվել»:

Դիտվել է՝