2018 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը. Հայաստանը էական առաջընթաց չի արձանագրել

kkk

Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի երկրների մեծ մասում հակակոռուպցիոն ջանքեր չեն գործադրվում

Վերլուծությունը բացահայտում է, որ կոռուպցիան նպաստում է ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամին

Բեռլին, 29 հունվարի, 2019թ. – Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019թ. տվյալները, որոնք հրապարակվեցին Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, ցույց են տալիս, որ կոռուպցիան վերահսկելի մակարդակներում պահելու ուղղությամբ աշխարհի երկրների մեծ մասի շարունակական տապալումն իր ներդրումն է ունենում ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի մեջ:

«Աշխարհով մեկ ժողովրդավարական շատ հաստատությունների` հաճախ ավտորիտար կամ ամբոխավար հակումներ ունեցող առաջնորդների կողմից վտանգված լինելու պայմաններում մենք պետք է ավելին անենք` ուժեղացնելու զսպումների և հակակշիռների մեխանիզմները և պաշտպանենք քաղաքացիների իրավունքները: Կոռուպցիան «մաշեցնում» է ժողովրդավարությունը` ծնելով մի արատավոր շրջան, որում կոռուպցիան քայքայում է ժողվրդավարական հաստատությունները և այդ քայքայված, թուլացած հաստատություններն էլ, իրենց հերթին, ավելի քիչ են ունակ` պահելու կոռուպցիան վերահսկելի մակարդակների վրա»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն տիկին Պատրիսիա Մորեյրան:

ԿԸՀ 2018թ. տվյալները հիմնված են աշխարհի 180 երկրներում և տարածքներում անցկացված 13 ուսումնասիրությունների և փորձագիտական գնահատումների վրա, որոնք չափում են հանրային ոլորտում կոռուպցիան` տալով յուրաքանչյուր երկրին ԿԸՀ արժեք 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր), սանդղակի վրա:

ԿԸՀ մի քանի կարևոր տվյալներ

Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից ցածր են, իսկ նրա համաշխարհային միջինը հավասար է 43-ի: Սկսած 2012 թվականից, միայն 20 երկիր է էականորեն բարելավել ԿԸՀ իր արժեքը, ներառյալ՝ Արգենտինան և Կոտ Դ’Իվուարը, իսկ 16 երկրների դեպքում, ներառյալ՝ Ավստրալիան, Չիլին և Մալթան, դրանք էականորեն նվազել են:

Դանիան և Նոր Զելանդիան գլխավորում են 2018թ. դասակարգման աղյուսակը՝ համապատասխանաբար 88 և 87 միավորներով: Աղյուսակը եզրափակում են Սոմալին, Հարավային Սուդանը և Սիրիան` համապատասխանաբար 10, 13 և 13 միավորներով: ԿԸՀ ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջաններն են Արևմտյան Եվրոպան և Եվրոպական Միությունը՝ 66 ԿԸՀ միջին արժեքով, իսկ ամենացածր ունեցողներն են Անդրսահարյան Աֆրիկան (ԿԸՀ միջին արժեքը` 32) և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան (ԿԸՀ միջին արժեքը` 35):

nnn 01 nnn

Դիտվել է՝