Պարենային մթերքների գնային ինդեքսը հունիսին նվազել է, ինչը աննախադեպ է 2018թ.-ի համար. ՄԱԿ

322012_original

Գյուղատնտեսական պարենային ապրանքների հունիս ամսվա միջազգային գները նվազել են, ինչը 2018 թ.-ի ընթացքում առաջին անգամ է: Այն առևտրի լարվածության պատճառ է, որը ազդել է շուկաների վրա՝ նույնիսկ համաշխարհային մասշտաբով արտադրության հեռանկարների ցածր լինելու պարագայում:

ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը հունիս ամսվա համար կազմել է 173.7 կետ, ինչը 1.3%-ով ցածր է մայիս ամսվա ցուցանիշից: Անկումը հիմնականում պայմանավորված է ցորենի, եգիպտացորենի և բուսական յուղերի, այդ թվում սոյայի, ցածր ելակետային գնառաջարկի հետ:

ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը պարենային զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխության չափորոշիչն է:

Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 3.7%-ով: Չնայած հիմնական մշակաբույսերի արտադրության ընդհանուր ծավալների նվազման հեռանկարներին, եգիպտացորենի և ցորենի միջազգային գների «հարաբերական կտրուկ անկում» է արձանագրվել՝ արտացոլելով առևտրային բարձր լարվածությունը: Հակառակ դրան բրնձի գներն աճել են:

Բուսական յուղերի ՊԳԿ գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 3%-ով, ինչը ամենացածրն է վերջին 29 ամսում: Արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի շուկայական գները նվազել են:

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստեղծված առևտրային լարված հարաբերությունը դոլարի աճող արժեքի պատճառով հատկապես ծանր է անդրադարձել ԱՄՆ ծագման արտադրանքների արտահանման գների վրա` սկսած սոյայից:

Կաթնամթերքի ՊԳԿ գնային ինդեքսը, պանրի գնի անկմանը զուգահեռ, նվազել է 0.9%-ով, ինչը Եվրամիության երկրներ և Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանման հնարավորությունների ընդլայնման հետևանք է:

Ոչխարի և խոզի մսի արժեքի բարձրացման հետ պայմանավորված մսի գնային ինդեքսը մայիսի համեմատ ավելացել է 0.3%-ով:

Վեց ամիսների անկումից հետո շաքարավազի գնային ինդեքսը աճել է 1.2%-ով՝ հիմնականում այն ​​մտահոգությունների պատճառով, որ ամենամեծ ծավալով շաքարավազ արտադրող և արտահանող երկրի՝ Բրազիլիայի չորային եղանակը բացասական ազդեցություն կարող է ունենալ շաքարեղեգի բերքատվության և արտադրության համար:

ՊԳԿ-ն ակնկալում է հացահատիկի արտադրության կանխատեղվող ծավալների և պաշարների նվազում

ՊԳԿ-ն թարմացրել է համաշխարհային հացահատիկի արտադրության իր 2018թ.-ի կանխատեսումը՝ հասցնելով այն 2,586 միլիոն տոննայի, որը հաստատվելու դեպքում կարձանագրի 64.5 միլիոն տոննա կամ 2.4% տարեկան անկում՝ անցած տարվա բարձր ցուցանիշի հետ համեմատած:

Հացահատիկի առաջարկի և պահանջարկի¦ այսօր թողարկված ամփոփագրում ՊԳԿ կանխատեսումը 24 մլն տոննա պակաս է, քան նախորդ ամիս էր, մասամբ այն պատճառով, որ Եվրամիությունում ցորենի, իսկ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում ցորենի և կերի նպատակով օգտագործվող հատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսվող ծավալները նվազել են:

2018/19 թվականներին համաշխարհային հացահատիկի օգտագործումը նախատեսվում է հասցնել մինչև 2 641 մլն տոննայի:

Ամենամեծ անկումը կանխատեսվում է եգիպտացորենի արտադրության համար, իսկ բրնձի պաշարները կարող են աճել երրորդ տարին անընդմեջ:

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի ծավալները, ընդհանուր առմամբ, կայուն կլինեն նաև 2018/19 թվականներին, ինչը թերևս մոտ է 2017/18 ժամանակահատվածի տվյալներին:

Դիտվել է՝