Կահիրեում վնասազերծել են ինքնապայթեցում ծրագրած ահաբեկիչների

72273

Սեպտեմբերի 10-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկիչներ են վնասազերծվել, որոնք ծրագրել էին ինքնապայթեցում կատարել, հայտնում է «Յոում7» պորտալը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերում աղբյուրներին:

Կիրակի առավոտյան Եգիպտոսի ոստիկանությունը եւ հատուկ նշանակության մարտիկները Կահիրեի էլ Ագուզա շրջանում մի քանի փողոցներ են շրջափակել եւ հակաահաբեկչական գործողություն սկսել: Անվտանգության ուժերի աշխատակիցները ներխուժել են բնակելի շենքի բնակարաններից մեկը, որտեղ թաքնվում էին կասկածյալները: Բռնելիս ահաբեկիչներից մեկը փորձել է մահապարտի գոտին պայթեցնել, սակայն վնասազերծվել է: Սպանվել են շենքում գտնվող եւս 6 ահաբեկիչներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ: Վիրավորվել է 2 ոստիկան:

Artsakhpress.am

Դիտվել է՝