Թուրքիայից ներկրումները 2017-ին ավելացել են

новый коллаж

Ամեն տարի ապրիլյան այս օրերին հայ-թուրքական հարաբերությունների հարցը տեղափոխվում է խիստ զգացական դաշտ: Հնչում են «Ստամբուլը արյան ծովի» վերածելու կոչեր, ջահերով երթ են անցկացնում, որպես կանոն, այրելով Թուրքիայի դրոշը:

Հարկ է սակայն նշել, որ առևտրային տեսանկյունից հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ վատ չեն:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, ունեն փակ սահման, Թուրքիայի հետ Հայաստանը հարաբերվում է հիմնականում միջնորդ երկրների միջոցով, բայց սա չի խանգարում, որ տարեցտարի ավելանա այս երկրից ներմուծվող ապրանքների ծավալը։

Այն մասին, որ Թուրքիան Հայաստանի համար խոշոր առևտրային գործընկեր է, խոսում են թվերը: Այսպես, բերենք մի օրինակ.

Ըստ պաշտոնական ԱՎԾ տվյալների՝ 2017թ.-ի առաջին ամիսներին անցած 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան ավելացել է, համարյա կրկնապատկվել:axyusak

Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան էր ներկրվել մոտ 12 միլիոն դոլարի ապրանք: 2017թ.-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կրկնապատկվել է՝ 24 միլիոն:

Ամբողջ 2016 թվականի ընթացքում Թուրքիայից Հայաստան 167 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել: Դինամիկ աճը նկատելի է ամեն տարի:

2014 թ. Թուրքիայից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 232,3 մլն դոլար

2015 թ. Թուրքիայից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 136,9 մլն դոլար

2016 թ. Թուրքիայից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 167 մլն դոլար

Անցած տարի ճիշտ այս օրերին Հայաստանի կառավարությունը սկսեց ակցիա՝ «Սահմանափակել թուրքական ապրանքների ներմուծումը» խորագրով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հրապարակավ հայտարարեցին, որ պետության իշխանության մոտեցումն է սա, և ուսումնասիրություն են իրականացնում թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու տեսանկյունից

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է մոտ 700 ապրանքատեսակ: Եվ էկոնոմիկայի նախարարությունն առաջին փուլում այս ցանկից ընտրել էր 50 ապրանք, որոնք հումքային չէին, սոցիալական խիստ զգայուն ապրանքներ չէին, և Հայաստանում նման տեսակի ապրանքներ արտադրվում էին: Նպատակ կար Թուրքիայից ներմուծումը փոխարինել տեղի արտադրությունը խթանելու ճանապարհով շուկան լցնելու տարբերակով: Սակայն ինչպես տեսնում ենք, ՀՀ կառավարության այդ ակցիան ևս շատ կարճ կյանք ունեցավ և կարճ ժամանակ անց մոռացության մատնվեց:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝