Հայաստանում մեկնարկել է 2017 թ.-ի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

g_image

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը տոնելու կապակցությամբ Հայաստանում հերթական անգամ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը:

Այս տարվա երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կանցկացվեն 600-ից ավելի ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:

Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը և քաղաքացիական հասարակությունը:

Հարկ է նշել, որ Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչություններն այս առիթով կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ այսպիսով իրենց մասնակցությունն ունենալով երկամսյակի հագեցած ծրագրի կյանքի կոչման գործում:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է այստեղ:

Դիտվել է՝