2017 – հույսի շողի, հաղթանակների և բարի գործերի տարի

021-e1479196648792

Ամանորը (Նոր տարի, Նավասարդ) տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում նշվում է ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում  Երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջը։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին։  Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից:

Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը հունվարի 1-ին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր:

Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին:

Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը:

Հայերն ունեցել են նաև իրենց Ձմեռ պապը` հանձինս Մեծ Պապուկի: Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Տարբեր ժողովուրդների տնտեսական ու մշակութային փոխհարաբերությունների բազմազանությունը դժվարություններ էր առաջացնում։ Ուստի XVI դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը։ Հենց դա էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։

Այդ օրն այսօր մեզ համար հարազատ ու անփոխարինելի է դարձել։

Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2017 թ.-ը Կրակե կամ Կարմիր Աքաղաղի տարի է։ Աքաղաղը համարվում է նոր օրվա, լույսի, համառության և բարի գործերի խորհրդանիշ։ Սիրում է ուշադրություն գրավել եւ հաղթել ցանկացած մարտում։

ԳԱԼԱ-ն շնորհավորում է բոլոր հայաստանցիների եւ աշխարհով մեկ սփռված հայերի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը՝ մաղթելով հաղթանակներ, լավ ու բարի գործեր, նաեւ առողջություն եւ բարեկեցություն:

Դիտվել է՝