Գործազրկության մակարդակը ՀՀ-ում կպահպանվի 2017-ին և 2018-ին

karen karapetyan

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի համար 2.9 տոկոս տնտեսական աճ: Այս աճը ԱՄՀ կանխատեսմամբ վերաբերում է 2017 և 2018 թվականներին:

ԱՄՀ զեկույցի համաձայն՝ անցած 2016 թվականը Հայաստանը փակել է 0.2 տոկոս աճով։

Նկատենք, որ ԱՄՀ վերջին զեկույցը Հայաստանի տնտեսական զարգացման մասին անհամեմատ զուսպ է, քանի որ նախկին զեկույցներում 2017թ.-ի համար ԱՄՀ մասնագետները մինչև 4 տոկոսի տնտեսական աճ էին կանխատեսում: ԱՄՀ նախորդ զեկույցներից մեկում ասվում էր. «2017-ին Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները կանխատեսում են արդեն 3.4 տոկոսի աճ: Ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ մինչև 2021 թվականը, Հայաստանում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, ըստ հիմնադրամի մասնագետների, կազմելու է 4 տոկոս: Այս ցուցանիշով Հայաստանն առաջիկա տարիներին կշարունակի գերազանցել Ադրբեջանին, բայց կզիջի մյուս հարևանին՝ Վրաստանին»:

Ինչպես տեսնում եք, վերջին՝ երեկվա զեկույցում ակնկալվող աճի ցուցանիշը նկատելիորեն իջել է:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետներն իրենց զեկույցում անդրադառնում են նաև գործազրկության ծավալներին:

Ըստ զեկույցի՝ 2016-ին գործազուրկները կազմել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը:

Ըստ ԱՎԾ-ի 2016թ.-ի զեկույցի՝ գործազրկության մակարդակն ըստ մարզերի արտահայտվում է այսպես.

1111

2016 թվականին 80.951 գործազուրկ

2015 թվականին 76.070 գործազուրկ

2017թ.-ի սկզբում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96.2 հազար

Ըստ ԱՄՀ զեկույցի՝ գրեթե նույն ցուցանիշն ակնկալվում է այս և հաջորդ տարվա համար: Ընդ որում, սա գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում:

Ընդ որում, ըստ ՀՀ պաշտոնական վիճակագրության՝ աշխատանք փնտրողների մեջ մեծ թիվ են կազմում կանայք: 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատանք փնտրողներից 62.400-ը կին է, 33.421-ը՝ տղամարդ:

01.03.2017թ. դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96.2 հազար մարդ, որից 62.3 հազարը կանայք են, 22.3 հազարը՝ երիտասարդ:
Գործազրկության մեծ բանակով աչքի են ընկնում Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերը: Միջին անվանական առավել ցածր աշխատավարձով ևս այս մարզերն առաջատար են:

2222

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝