2017-ի տնտեսական աճի «փուչիկը» պայթում է

nkar_241455445

ՀՀ ԱՎԾ-ն քիչ առաջ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Անցած տարվա հունվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է ավելի քան 10 տոկոսով: Սա, իհարկե, լավ արդյունք կլիներ, եթե այդ թվերի փոփոխությունն ինչ-որ չափով գոնե իրական եւ նկատելի լիներ նաեւ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակում՝ դրական իմաստով:

Հետաքրքիր զուգադիպությամբ 2017թ.-ի ընթացքում պարենային ապրանքների գները գրեթե նույնքանով աճել են: Կարելի է ենթադրել, որ ապրանքների գներն է, որ բերել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելի քան 10 տոկոսանոց աճի: Մոտ 14 տոկոսով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները, շուրջ 20 տոկոսով՝ շինարարության ծավալները, անգամ միջին անվանական աշխատավարձն է աճել 10 տոկոսով, այն դեպքում, երբ 2015թ.-ից հետո ՀՀ-ում աշխատավարձի չափը մնացել է անփոփոխ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ աճել են նաեւ ներմուծման, արտահանման ծավալները:

Հետաքրքիր է, որ այս ցուցանիշների ֆոնին տնտեսական ակտիվության ցուցանիշի կտրուկ անկում է նկատվել 2018թ.-ի հունվարին անցած ամսվա դեկտեմբերի նկատմամբ: Այդ անկումն ավելի քան 40 տոկոս է: 2018թ.-ի հունվարին ՏԱՑ-ը 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմում է 52.4 տոկոս: Անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում երկնիշ թվերով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը ռեկորդային անկում է գրանցել՝ կազմելով ընդամենը 18.8 տոկոս:

Նման բարձր տոկոսներով անկումը թերեւս խոսում է տնտեսական «փուչիկի» մասին, որը 2017թ.-ին արհեստական կերպով մեծացրել էին զգալի ջանքերի գնով, եւ որը պարզապես հնարավոր չէ պահել:axyusakk

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝