2017թ.-ին ՀՀ-ում ավելի շատ տղաներ են ծնվել. որո՞նք են ամենատարածված անունները

postpartum_doula (1)

Հայաստանում աղջկա ամենատարածված անունը Նարեն է, տղայինը՝ Դավիթը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՎԾ հրապարակումից:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2017 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 37,699 ծնունդ: Տղաների թիվը գերազանցում է աղջիկներին: Արդեն մի քանի տարի է այս միտումը պահպանվում է. Հայաստանում ավելի շատ տղաներ են լույս աշխարհ գալիս, քան աղջիկներ:

2017թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում լույս աշխարհ է եկել 17,950 աղջիկ և 19,749 տղա:

Աղջիկների ամենատարածված անուններն են՝ Նարե, Մարիա, Մարի, Մանե, Անի, Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն, իսկ տղա երեխաներին 2017թ.-ին ավելի հաճախ անվանակոչել են Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Մարկ, Գոռ, Արթուր, Արամ, Սամվել:

Դիտվել է՝