Ժողովրդավարության համաթիվ 2017։ Հայաստանը հիբրիդային ռեժիմ

image (1)

The Economist Group-ի հետազոտական և վերլուծական բաժինը (The Economist Intelligence Unit) հրապարակել է 2006 թվականից իրականացվող Ժողովրդավարության համաթիվը ներկայացնող ուսումնասիրության 2017թ․ զեկույցը։

Համաթիվը համակցում է 60 ցուցանիշ, որոնք վերաբերում են 5 լայն խմբերի՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն (Electoral processes and pluralism), Կառավարության աշխատանքը (Functioning of government), քաղաքական մասնակցություն (Political participation),  քաղաքական մշակույթ (Political culture) և քաղաքացիական ազատություններ (Civic liberties)։ 2018թ․ հրապարակված վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության 5%-ից պակասն է ապրում լիարժեք ժողովրդավար երկրներում։ Մոտ մեկ երրորդը ապրում են ավտորիտար իշխանությունների ներքո։ Ընդհանուր առմամբ 167 երկրերներից 89-ի ցուցանիշը վատթարացել է 2017-ին, իսկ այ Հայաստանի ցուցանիշն այս տարի բարելավվել է։

Արևելյան գործընկերության երկրներից Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան նույնպես համարվում են հիբրիդային ռեժիմներ, սակայն գտնվում են համապատասխանաբար 78-րդ, 79-րդ և 83-րդ տեղերում։ Արևելյան գորրծընկերության մյուս երկու պետությունները՝ Բելառուսը և ադրբեջանը համարվում են ավտորիտար պետություններ և գտնվում են համապատասխանաբար 138-րդ և 148-րդ հորիզոնականներում։ Այս պետությունների շարքին է դասվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որ գտնվում է 135-րդ հորիզոնականում։

Ըստ ուսումնասիրության, Հայաստանը 167 երկրների շարքում 111-ն է և 38 այլ երկրների հետ համարվում է հիբրիդային ռեժիմ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝