Հրդեհներ խոտածածկ տարածքներում

hrdeh11-600x363

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Կուրղինյան փողոցի վերջնամասում՝ մոտ 20 քմ, Հաղթանակ թաղամասի վերջնամասում՝ մոտ 1000 քմ, Վարդաշենի 9-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի դաշտում՝ մոտ 8 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 3-րդ միկրոշրջանի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամասի թիվ 9/6 շենքի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Ուզբեկական թաղամասում` մոտ 4000 քմ, գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 քմ չոր խոտածածկույթ, Վանաձոր քաղաքի «Սուրբ Կամակատար» եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1 հա , Համբարձումյան փողոցի թիվ 17-րդ շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Լեռնապատ գլուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի հարավարևելյան մասում գտնվող արտում՝ մոտ 15 հա խոտածածկ տարածք, Սոթք գյուղի 3-րդ փողոցում՝ մոտ 30 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 800 քմ, 141-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ բուսածածկույթ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 7.5 հա, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակա անտառում՝ մոտ 20 քմ խոտածածկույթ և 1 ծառ՝ մասամբ, Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի մոտակա անտառում՝ 50 եղևնի և մոտ 500 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Աղբյուրով կոչվող հանդամասում՝ մոտ 80 հա, Պտղնի գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 5 հա, Քաղսի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, ջերմահարվել՝ 10 պտղատու և դեկորատիվ ծառեր, Ֆանտան գյուղի սկզբնամասում՝ մոտ 100 քմ, Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 15 հա, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 800 քմ, Տուֆաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 20 հա, Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ 900 քմ չոր խոտածածկ տարածք, Նահապետավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 4 հա չոր խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի հին աղբանոցում՝ 1 ծառ, մոտ 200 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ 2 ծառ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Դիտվել է՝