2016թ.-ին ընկերությունը վճարել է ավելի քան 640 000 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար

Без названия (1)

Թափանցիկության և հաշվետվողականության իր պարտավորության համաձայն Լիդիան Արմենիան շարունակում է հրապարակել Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին հողերի վարձակալության դիմաց վճարումների մասին տեղեկատվություն՝ տարեկան կտրվածքով: 2016թ.-ին ընկերությունը վճարել է ավելի քան 640 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար, որից`Գնդեվազը ստացել է 130 205, Գորայքը` 241 345, Սարավանը` 267 906 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Համեմատության համար նշենք, որ բոլոր 3 համայնքների տեղական բյուջեն 2016թ.-ին ընդհանուր առմամբ կազմել է մոտավորապես 71 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2008թ.-ից ի վեր Լիդիանը Սարավանի, Գորայքի և Գնդեվազի համայքային բյուջեներ արդեն իսկ վճարել է 3.3 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ի լրումն` հարկ է նշել, որ 2016թ. օգոստոսին ևս 560 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վճարվել է Գնդեվազ համայնքին հողի կատեգորիայի փոփոխման համար:

Հողերի վարձակալության դիմաց համայնքների կողմից ընկերության կատարած վճարների շնորհիվ Ամուլսարի համայնքները կարողացել են զգալի ներդրումներ անել համայնքի ենթակառուցվածնքների զարգացման մեջ:

Սարավանը վերանորոգել է ոռոգման համակարգը և համայնքապետարանի շենքը, ինչպես նաև կառուցել է գազատար խողովակ: Գորայքը կառուցել է կոյուղի, որը նախկինում բացակայում էր համայնքում: Խմելու ջրի որակը լուրջ խնդիր էր Գորայքում: Ի շնորհիվ Լիդիանի կողմից վճարված հողերի վարձակալության վճարների, որոնք գումարվեցին համայնքային բյուջեին, Գորայքը բարելավեց խմելու ջրի համակարգը, լուծելով լուրջ կենցաղային և առողջապահական խնդիրներ: Գնդեվազում համայնքը իրականացրեց փողոցների լուսավորություն, վերանորոգեց համայնքապետարանի շենքը և համայնքի համար գնեց գյուղատնտեսական տեխնիկա:

Ի լրումն` 2016թ.-ին Լիդիան Արմենիան Գորայքում, Սարավանում, Գնդեվազում և Ջերմուկ քաղաքում սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է 260 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Որպես համայքների կայուն զարգացման ապահովման իր պարտավորության մի մաս` Լիդիանը նաև պահանջում է համայնքներից մասնակից լինել սոցիալական ներդրումներին: Պարտադիր մասկացությունը առնվազն 10% է և այս միջոցով համայնքները ավելի հոգատար են դառնում ծրագրի նկատմամբ: Սա նաև մեխանիզմ է ապահովելու, որ Լիդիանի կողմից հողերի վարձակալության դիմաց վճարված գումարները վերաներդվում են համայնքային արդյունավետ ծրագրերում:

Դիտվել է՝