Շիրակի մարզն աղքատության, գործազրկության ճիրաններում. 2016-ի ամփոփ տվյալներ

nnnnnnnnnn

Տարեվերջին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-նոյեմբերին:

«Աշխատանքի շուկայի ցուցանիշներ»-ը հավելվածում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը մեր երկրում նախորդ տարվա համեմատ աճել է:

Եթե 2015 թվականի հունվարին գործազուրկների թվաքանակը կազմել է 66.328 մարդ, 2016-ի հունվարին՝ 77.266 մարդ:

Արդեն 2016 թվականի նոյեմբեր ամսին գործազուրկների թիվը 80.855 է: 2015 թվականին նույն ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը կազմել է 76.070:

Դեկտեմբերի 30-ին հրապարակված տվյալների համաձայն՝ դեկտեմբեր ամսվա դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 95.821, նրանցից գործազուրկ են՝ 80.951:

Աշխատանք փնտրողների մեջ մեծ թիվ են կազմում կանայք: 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատանք փնտրողներից 62.400-ը կին է, 33.421-ը՝ տղամարդ:

Աշխատուժի առաջարկն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի, 2016թ.-ի ցանկում Շիրակի մարզն իր «ուրույն» տեղն է զբաղեցնում: Աշխատանք փնտրողների թիվը Երևանում՝ 15.973 մարդ, Շիրակի մարզում՝ 17.208, Արմավիրում այս թիվը կազմում է 7515, Սյունիքում՝ 4313 և այլն:

Շիրակի մարզն առանձնանում է նաև գործազուրկների թվով՝ 14.210: Այս թիվը ևս ամենաբարձրն է բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի հետ համեմատած: Լոռու մարզում գործազուրկների թիվը կազմում է 10.480:

Աշխատուժի առաջարկն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի աղյուսակը՝ ստորև:nkar 1

Աշխատուժի պահանջարկն ըստ տնտեսության հատվածների հետևյալ պատկերն ունի. 17 տոկոս պետական սեկտոր, 83 տոկոսը՝ ոչ պետական:nkar2

Միջին ամսական անվանական աշխատավարձով Շիրակի մարզն Արագածոտնից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:nkar 3

Միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ մարզերում և ք. Երևանում:

Հասկանալի է սակայն, որ հրապարակված պաշտոնական տվյալներից իրական պատկերը տարբերվում է: Ինչպես ասում են, այն, ինչ չեն կարող անել իշխանությունները, «հաջողությամբ» անում է ազգային վիճակագրական ծառայությունը, սակայն նույնիսկ մեղմացված և իրականությունը չարտացոլող տվյալներով ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը, գործազուրկների ամենաբարձր թիվը Շիրակում է, հետևաբար զարմանալի չէ, որ արտագաղթի տեմպերն ահագնացող են հենց մեր մարզում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝