Ս. Սարգսյանը 2013թ.-ի երդմնակալության ժամանակ մատները խաչե՞լ է

serj erdum

2013թ.-ի ապրիլի 9-ին Ս. Սարգսյանը երկրորդ անգամ ձեռքը դրեց Վեհամոր ավետարանին և երդվեց ծառայել մեզ:

«Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է»,- երդման արարողության ժամանակ հայտարարեց Ս. Սարգսյանը:

Ծավալուն ելույթից երկու կարևոր դրվագ կարելի է առանձնացնել.

1.Ս. Սարգսյանը հստակ խոստանում է 5 տարվա համար տնտեսական առաջընթաց ապահովել, Հայաստանում կրճատել արտագաղթի, գործազրկության և աղքատության ցուցանիշները:

«Առաջիկա հինգ տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ և վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձևը»:

2.Երկրորդ առաջնահերթությունը Ս. Սարգսյանը համարեց իրավունքի գերակայության ապահովումը:

«Իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունն օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է»:

Հինգ տարի անց 2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով իշխանությունը վերարտադրվեց: Հիմա տեսնենք, թե պաշտոնական վիճակագրությամբ ՀՀԿ ղեկավարի մատնանշած «առաջնահերթություններն» ինչ չափով են կյանքի կոչվել:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ: Սա մոտավորապես նշանակում է, որ ամեն օր երկրից 100 քաղաքացի հեռանում է:

Ս. Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում ևս արտագաղթի ցուցանիշները պահպանվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ արտագաղթը Հայաստանում այսպիսի պատկեր է ունեցել.

Ս. Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի արտագաղթը

2013թ. ՀՀ-ն լքել է շուրջ 31 հազ. քաղաքացի

2014թ. ՀՀ-ն լքել է շուրջ 41 հազ. քաղաքացի

2015թ. ՀՀ-ն լքել է շուրջ 43.5 հազ. քաղաքացի

2016թ. ՀՀ-ն լքել է շուրջ 25 հազ. քաղաքացի

Այսինքն, ընդհանուր առմամբ Ս. Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում ՀՀ-ից հեռացել է շուրջ 140 հազար քաղաքացի:

Ի նկատի ունենանք, որ սա միայն պաշտոնական՝ ԱՎԾ տվյալներով: Նույն պաշտոնական ցուցանիշներով աղքատության մակարդակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարձր:axyusak 1

Ս. Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի աղքատության ցուցանիշը

2013 - ՀՀ-ում աղքատության մակարդակը 32 տոկոս

2014 – ՀՀ-ում աղքատության մակարդակը 30 տոկոս

2015 – ՀՀ-ում աղքատության մակարդակը 29․8 տոկոս

2016 – ՀՀ-ում աղքատության մակարդակը 29․8 տոկոս

Մեր երկրի բնակչության մեկ երրորդը կամ ավելի քան 900 հազար մարդ աղքատ է: Նրանցից ավելի քան 400 հազարը շատ աղքատ է, իսկ ավելի քան 80 հազար մարդ ծայրահեղ աղքատ է:axyusak 2

Այսինքն, Ս. Սարգսյանն իր խոստումը կամ երդումն իր իսկ մատնանշած առաջին «առաջնահերթության», այն է՝ «տնտեսական առաջընթաց ապահովել Հայաստանում», թողել է անկատար:

Այժմ անդրադառնանք երկրորդ առաջնահերթությանը:

Առանձնացրել ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկ-երկու զեկույց, որոնք հնարավորինս թափանցիկ կերպով ակնարկում են, թե ինչպիսի առաջընթաց է գրանցել Ս. Սարգսյանն իր իշխանության երկրորդ շրջանում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը

♦ Հանրաքվեն անց է կացվել եռաստիճան վարչարարությամբ, որը ղեկավարվում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից:

♦ Մինչ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները շեշտում էին քաղաքական համակարգը փոխելու առավելությունները, դրա հակառակորդները պնդում էին, որ փոփոխությունները նախատեսված են սատարել գործող նախագահին և իշխող կուսակցությանը՝ պահպանել իրենց իշխանությունը:

♦ Պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո» քարոզարշավը, և իշխանությունները կենտրոնացրել էին հսկայական հանրային միջոցներ՝ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզելու համար:

♦ Ոստիկանությունը ջանքեր է գործադրել փարատել ընտրացուցակների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, սակայն տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանն առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում և մահացած մարդկանց առկայությունն ընտրողների ցուցակներում:

Human Rights Watch մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2017թ. Զեկույց

♦ ՀՀ-ում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհարթ է մնացել 2016 թվականին: Իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հարձակումներ են գործել լրագրողների դեմ և անհիմն մեղադրանքներ են ներկայացրել ցույցերի առաջնորդներին և մասնակիցներին:

♦ Ոստիկանական անհամաչափ ուժի կիրառում. հուլիսին և օգոստոսին իշխանությունները կամայականորեն ձերբակալել են ցույցերի հետ կապված տասնյակ մարդկանց՝ ծեծի ենթարկելով նրանցից շատերին և որոշների նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելով:

Բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում:

♦ Կամայական կալանավորումներ և վատ վերաբերմունք.

Կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքը շարունակել է խնդիր մնալ, իսկ հետաքննություններն արդյունավետ չեն եղել:

«Transparency International» «Կոռուպցիան աշխարհում 2015 թզեկույցը 

Համաձայն զեկույցի՝ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում երկու միավորով հետընթաց է արձանագրել: 167 երկրների շարքում զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը: Իսկ 2014 թվականին 94-րդ հորիզոնականում էր:

Freedom House իրավապաշտպան կազմակերպություն 

♦ 2016թ.-ին Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է և արձանագրել է ժողովրդավարական հետընթաց: ՀՀ ժողովրդավարության ցուցանիշը36-ից դարձել է 5.39՝ 7 բալանոց համակարգում, որտեղ 1-ն ամենադրական ցուցանիշն է, իսկ 7-ը ամենաբացասականը:

♦ Freedom House-ի զեկույցը, մասնավորապես,նշում է ՊՊԾ գնդի գրավման ցույցերի ընթացքում հուլիսի 28-ին բռնությամբ ցույցերը ցրելը: Ընդ որում, ըստ Freedom House-ի, 2008-ից այս կողմ ազգային ժողովրդավարական կառավարության ցուցանիշը Հայաստանում կայուն անկում է ապրում՝25-ից հասնելով 6.00-ի:

♦ Ընտրական գործընթացների ՀՀ ցուցանիշը ևս հետընթաց է գրանցել՝ նախկին75-ից դառնալով 6.00: Պատճառը2015թ.-ի վերջում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և 2016թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում լուրջ թերացումներն են: Նախորդ անգամ նման հետընթաց Հայաստանն ապրել էր 2008-ի նախագահական ընտրություններից հետո:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝