Լիդիան Արմենիայի եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության համատեղ ծրագիրը՝ Ամուլսարի ազդակիր համայնքների աշակերտների համար

55555

Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Լիդիան Արմենիա ընկերությունը եւ Հայաստանում Լիտվայի հանրապետության դեսպանությունը համատեղ ճանապարհային երթեւեկության անվտանգության միջոցառումներ անցկացրեցին Ամուլսարի ազդակիր համայնքների 6 դպրոցների աշակերտների համար: Անցյալ տարի դասընթացներ  անցկացվեցին  Ջերմուկի, Կեչուտի եւ Գնդեվազի դպրոցներում եւ բոլոր դպրոցականներին բաժանվեցին Լիտվայում արտադրված անդրադարձիչներով պայուսակներ, որոնք Լիդիան Արմենիան ձեռք էր բերել Ամուլսարի շրջակա համայնքների աշակերտների համար:

Այս տարի ծրագիրն ընդլայնվեց դեպի Գորայք եւ Սարավան, անդրադարձիչներով պայուսակներ ստացան այս երկու համայնքների բոլոր դպրոցականները, ինչպես նաեւ Ջերմուկի,  Կեչուտի  եւ Գնդեվազի առաջին դասարանցիները՝ մոտ 200 պայուսակ: Անդրադարձիչներով դպրոցական պայուսակները, ըստ եվրոպական, լավագույն փորձի, բազմաթիվ երկրներում պարտադիր են՝ ճանապարհային երեւեկության մեջ երեխաներին ավելի տեսանելի դարձնելու եւ այդպիսով նրանց անվտանգությունն  ապահովելու նպատակով:

666666

Եվրոպական փորձն Ամուլսարի հարակից համայնքներում ներդնելու ծրագիրն ընկերությունն իրականացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համատեղ, արդեն երկրորդ տարին՝ դարձնելով բարի ավանդույթ՝ սեպտեմբեր ամսին հանքի հարակից  համայնքներում ճանապարհային անվտանգության նվիրված հատուկ միջոցառման կազմակերպումը եւ երեխաներին երթեւեկության կանոնների իրազեկումը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, այդ երկրի ճանապարհային ադմինիստրացիայի փորձագետները, Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Հայկ Ալոյան

Հայկ Ալոյան

Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը Լիտվայի դեսպանությանը համագործակցության համար շնորհակալություն հայտնելով՝ ընդգծեց. «Այս նախաձեռնությունը ընկերության առողջության եւ անվտանգության խնդիրների նկատմամբ հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է, որը բխում է Լիդիանի որդեգրած սկզբունքներից: Նկատի ունենալով, որ Ամուլսարի հանքի շինարարությանը զուգահեռ հարակից  համայքներում տնտեսական ակտիվությունը մեծանում է՝ իր հետ բերելով նաեւ երթեւեկության ակտիվացմանը , ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանում անվտանգ երթեւեկության հետ կապված խնդիրները, Լիդիանն իրականացնում է երթեւեկության անվտանգությանն ուղղված միջոցառումներ Ամուլսարի շրջակա համայնքներում»:

 Էրիկաս Պետրիկաս

Էրիկաս Պետրիկաս

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ինչ-որ չափով օգնել Հայաստանին, հատկապես երեխաների անվտանգության ապահովման հարցում: Մենք ձգտում ենք պահպանել հայաստանցի երեխաների առողջությունն ու անվտանգությունը, քանի որ նրանք են Հայաստանի ապագան, եւ եթե անգամ մեկ փոքրիկ մարդու կյանք փրկվի ավտոճանապարհներին, դա արդեն մեծ ուրախություն է մեզ համար»,- իր հերթին նշեց ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Որպես ծրագրի մաս անցյալ տարի Լիդիանը Ջերմուկում՝ քաղաքի մուտքի մոտ եւ դպրոցի մոտակայքում փոխարինել էր անսարք լուսացույցները թվային եւ թարթիչ լուսացույցներով եւ տեղադրել էր երեւեկության նշաններ: Ընդհանուր առմամբ, ճանապարհային անվտանգությանն ուղղված ծրագրերում մինչ օրս ներդրվել է մոտ 8 միլիոն դրամ:

33333
7777777 44444444444444

Դիտվել է՝