Ինչո՞վ է Արեւմուտքը խանգարում ՌԴ-ին «լուծելու» Ղարաբաղի հարցը

xw_1269458

Այն, որ ռուսաստանյան կողմն իր համերաշխությունն է հայտնում ԱՄՆ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունն Արցախի հարցի մասով համարելով ոչ նորություն, սա միանշանակ բնական է:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարում է վերլուծաբան Արմեն Բադալյանը: Եվ այս հարցի տրամաբանական շարունակությունն է համարում նաեւ ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովի հայտարարությունը, թե եթե Արեւմուտքը չխանգարեր, ՌԴ-ն Ղարաբաղի հարցը վաղուց լուծած կլիներ: Ըստ Բադալյանի՝ ՌԴ-ն ցանկանում է հասնել իր զորքերի տեղակայմանն Արցախի շրջաններում եւ այսպիսով իր ներկայության ապահովմանը Հարավային Կովկասում, ինչը թույլատրելի չէ Արեւմուտքի կողմից:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝