ԱՄՆ-ը պահանջում է վաճառել ՌԴ ազատված դիվանագիտական սեփականությունը Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում. ՌԴ ԱԳՆ

71895

ԱՄՆ-ը ՌԴ-ին Պետդեպի գծվ հայտնել է, որ սպասում են Սան Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական սեփականության վաճառք այն բանից հետո, ինչ ռուս աշխատակիցներին դուրս են հանել այդտեղից:

Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լույս կիրակի գիշերը դատարկված հաստատություններում խուզարկություններ են անցկացվել, որոնք ամերիկյան կողմը բացատրել է անվտանգություն ապահովելու անհրաժեշտությամբ:

Զախարովան հայտարարել է. «Ես հիմա սենսացիոն բան կասեմ: Դրան հավատալ հնարավոր չէ, պաշտոնապես Պետդեպի գծով մեզ չհասկացրին, մեզ ուղղակիորեն ասացին, որ սպասում են, որ մենք այդ օբյեկտները կվաճառենք ամերիկյան պետությանը»:

«Նրանք մեզնից սպասում են, որ մենք այդ օբյեկտները կվաճառենք ամերիկյան պետությանը: Մենք այսօր այդ օբյեկտների լուսանկարներ կընտրենք, որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը. դրանք միսենյականոց բնակարաններ չեն հետնաբակերում: Քաղաքի կենտրոնն են և՛ Վաշինգտոնի, և՛ Սան Ֆրանցիսկոյի: Այսպես կոչված՝ ամառանոցների հետ կապված օբյեկտներն ամենահարգալից տեղերն են, ուստի այնտեղ այդքան հետաքրքիր էր միջոցառումներ անցկացնելը»,- ասել է Զախարովան:

artsakhpress.am

Դիտվել է՝