ՃՏՊ Արենի գյուղում

avtovtar

Սեպտեմբերի 3-ին, ժամը  13:02-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին բախվել են «ВАЗ 2106» մակնիշի 18 OO 643 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Ս.)ավտոմեքենան և «MKZ» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1987թ. ծնված Մ. Պ.) մոտոցիկլետը:

Մինչ փրկարարնեիր՝ կանչի վայր հասնելը Մ. Պ.-ը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դադարեցրել մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը:

Դիտվել է՝