Չկայացած տրանսֆերների վերաբերյալ Վենգերի բացատրությունը

image

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Սիթիի» տեղափոխության ձախողման և «Մոնակոյի» ֆուտբոլիստ Տոմա Լեմարի տրանսֆերը չգնելու պատճառների մասին։

Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ Սանչեսի տեղափոխությունը ձևակերպելու համար ժամանակը չի բավարարել, իսկ Լեմարի պարագայում վճռորոշ է եղել ֆուտբոլիստի ցանկությունը։

-Սանչեսի տրանսֆերի ձևակերպումը հեռու էր վերջնական փուլից։ Ինձ համար շատ բարդ է խոսել այս մասին, քանի որ ցանկանում եմ՝ ֆուտբոլիստը կենտրոնանա իր կարիերայի, մրցաշրջանի և «Արսենալի» վրա։ Չեմ կարող պատմել այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Պարզապես, երբ նման մակարդակի ֆուտբոլիստի թույլ ես տալիս հեռանալ, պետք է կարողանաս ճիշտ փոխարինող գտնել։ Երբ չի ստացվում փոխարինող գտնել, պահում ես ֆուտբոլիստիդ։

Ճիշտ է, այդ դեպքում ակումբը ֆինանսական «զոհաբերություն» է կատարում, բայց չէ՞ որ մեզ անհրաժեշտ է որակյալ թիմ։ Ալեքսիս Սանչեսն իր պայմանագրով մեկ տարի էլ կանցկացնի «Արսենալում»։ Հնարավոր է՝ մրցաշրջանի ընթացքում պայմանագիրը երկարաձգելու տարբերակ գտնենք։ Հակառակ դեպքում հաջորդ մրցաշրջանում նա անվճար կհեռանա։

Ինչ վերաբերվում է Լեմարին՝ ֆուտբոլիստը որոշեց մնալ «Մոնակոյում»։ Չեմ ցանկանում շատ խոսել։ Պետք է հարգել այն, ինչ տեղի է ունենում բանակցային փուլում,- Վենգերի խոսքը փոխանցում է «beIN Sports»-ը։

sport.times.am

Դիտվել է՝