Հրդեհ «Արևիկ ազգային պարկ»-ի հարակից տարածքում

24042016_11

Այսօր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի «Արևիկ ազգային պարկ»-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մեղրիի անտառտնտեսության և «Արևիկ ազգային պարկ»-ի աշխատակիցները:

Մթության և ճանապարհի անանցանելիության պատճառով ժամը 19:25-ից հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները:

«Արևիկ ազգային պարկ»-ի հարակից տարածքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ:

 

Դիտվել է՝