Գլխուղեղի անոթների մաքրում. փորձված մեթոդներ

image

Գլխուղեղի անոթների մաքրումը շատ կարեւոր գործընթաց է, որը կարող է նշանակալիորեն լավացնել ինքնազգացողությունը մի շարք հիվանդությունների դեպքում՝ սկսած պարանոցի օստեոխոնդրոզից մինչեւ աթերոսկլերոզ: Անոթների պարբերաբար մաքրումն օգնում է ազատվել գլխացավից: Ձեզ ենք առաջարկում 5 արդյունավետ մեթոդ գլխուղեղի անոթները մաքրելու համար:

Մեթոդ 1-ին. Մեղր եւ հունական ընկույզ

Անհրաժեշտ է մանրացնել 5 հատ հունական ընկույզ, վրան ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր եւ խառնել, այնուհետեւ ավելացնել մի քիչ դարչին եւ իմբիր, խառնել եւ զանգվածը մեկ օր թողնել սառնարանում: Բուժիչ խառնուրդը պետք է օգտագործել օրական 3 անգամ մեկ ճաշի գդալ ուտելուց կես ժամ առաջ:

Մեթոդ 2-րդ. Սոխի հյութ եւ մեղր

Անհրաժեշտ է սոխից քամել բաժակի 1/3 չափով հյութ եւ խառնել մեկ բաժակ բնական մեղրի հետ: Անհրաժեշտ է այն օգտագործել օրական երեք անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Այս բուժիչ խառնուրդը ոչ միայն կմաքրի անոթները, այլեւ կամրապնդի իմունային համակարգը:

Մեթոդ 3. Բնական հյութեր

Ամեն օր ընթրիքից եւ ճաշից կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ, խանութից հյութն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն լինի բնական, կամ պատրաստել տնային պայմաններում:

Մեթոդ 4-րդ. Կռատուկի թուրմ

Անհրաժեշտ է եռացրած ջրի մեջ լցնել 10 գր կռատուկ, թողնել 8-10 ժամ թրմվի, այնուհետեւ քամել եւ դնել սառնարան: Բուժիչ թուրմը պետք է խմել օրական մեկ անգամ նախաճաշից առաջ 4 ճաշի գդալ:

Մեթոդ 5-րդ. Օգտակար մթերքներ

Օրգանիզմի կազդուրման եւ անոթների մաքրման համար անհրաժեշտ է ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ հատ մանդարին, մի բուռ չամիչ եւ հունական ընկույզ, 15-20 րոպե անց խմել մեկ բաժակ ջուր՝ ավելացնելով մեկ թեյի գդալ մեղր եւ մի կտոր կիտրոն:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝