Առաջին դասարանցիների եւ ընդհանուր աշակերտության թիվն արտագաղթի ֆոնին

21291123_1260558920739379_890835649_n (1)

Այսօր՝ գիտելիքի օրը, առաջին անգամ Հայաստանի հանրակրթական դպրոցներն ընդունել են թվով շուրջ 42 հազար առաջին դասարանցու։ Սա ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախնական տվյալներն են: Նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվը, նախնական տվյալներով, 2 հազարով աճել է: Անցած տարի հանրակրթական դպրոցներն ունեին մոտ 40 հազար առաջին դասարանցի, 2015 թվականին՝ 39 հազար 246։

Իսկ 2010 թվականի առաջին դասարանցիների ցուցանիշը ՀՀ ԿԳՆ այն ժամանակ նախարար Աշոտյանն անվանել էր «սարսափելի» ցուցանիշ. դպրոց է հաճախել 37.039 առաջին դասարանցի:

Չնայած վերջին տարիների դինամիկային, այնուամենայնիվ, դրությունը դեռ հեռու է դրական կոչվելուց, քանի որ 2000-ականների սկզբների համեմատ վիճակը շարունակում է մնալ անմխիթար:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝