«Շատ լուրջ փոփոխություններ են պետք թե՛ բանակաշինության, թե՛ ուղեղների մեջ»

vardanov

Վերջին օրերին փորձագետների կողմից քննարկվում է այն հարցը, թե Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել պատերազմ մղել՝ երկու ճակատով, և որ պատերազմի թատերաբեմ կարող է դառնալ Նախիջևանը, որտեղ Ադրբեջանը բանակ ունի, որը համալրվում է:

Հետախույզ Վովա Վարդանովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Նախիջևանի կողմից թշնամու շարժը կնշանակի հարձակում Հայաստանի վրա, իսկ դա Ադրբեջանը հազիվ թե կարողանա մարսել. «Երկու տարի կլինի՝ շեշտում եմ, որ Նախիջևանն ինչ-որ կերպ պետք է օգտագործվի, երբ որ աշխուժանում են Ղարաբաղի ուղղության վրա, ու ինձ Երևանը չի լսել, Բաքուն է երևի լսել: Բայց Նախիջևանի կողմից եթե ռեալ շարժում եղավ, դա նշանակում է հարձակում ՀՀ վրա, դա ինչ-որ տեղ թուրքը չի կարողանա մարսել, դրա համար ես չեմ կարծում, որ այդտեղից ռեալ վտանգ կա, հակառակը, մենք ենք վտանգավոր Նախիջևանի համար, ուղղակի այդ ուղղության վրա աշխատել է պետք, որ իրական լինի մեր վտանգը: Ուժեղ ենք, բայց մեր ուժը լավ չենք գիտակցում, ոչ էլ օգտագործում ենք»,- նշեց մեր զրուցակիցը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝