Գյումրու «Խաղաղության օղակ» զբոսայգու մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

default

Գյումրու կենտրոնում՝ «Խաղաղության օղակ» զբոսայգու մոտ, այսօր առավոտյան հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունը դեռեւս պարզ չէ:

 Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ մահացած քաղաքացու մարմնի վրա վնասվածքներ չկան, և որ նրա մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն.

 Կարեն Գաբրիելյան

Կարեն Գաբրիելյան

«Դին տղամարդու է, առավոտյան է հայտնաբերվել, այլ տեղեկություններ դեռ չկան, դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքներով կպարզվի մահվան պատճառները:  

Մարմնի վրա վնասվածքներ չկան: Գտնվել է դիակը, պարզվել է, որ տվյալ անձի մարմնի վրա որեւէ վնասվածք առկա չէ»,-ասաց Կարեն Գաբրիելյանը:

 Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝