Առաջին դասարան հաճախող երեխաների թիվը տարեցտարի նվազում է. ՇՄ գյուղերում աղետալի վիճակ է

nkarrrr

Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը տարեցտարի նվազում է: Եթե 2014-ին մարզում առաջին դասարան է հաճախել 3417 երեխա, ապա 2015-ին նրանց թիվը եղել է 3300:

Այս տարի սեպտեմբերի մեկին դպրոց հաճախող երեխաների թիվն, ըստ մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի, նախնականով 3100 է, որից 1500-ը Գյումրիում, իսկ մարզի 116 համայնքների առաջին դասարանցիների ընդհանուր թիվը 1600 է: 2016-ի համեմատ դարձյալ մարզում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը նվազել է մոտ 70-ով:

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե ընդհանուր առմամբ մարզում աշակերտության թիվն է նվազում տարեցտարի, ինչը մի քանի գործոնով է պայմանավորված. «Առաջինը՝ ծնունդների թվի նվազումն է, ամուսնությունների թվի նվազումն է, որն էլ բնականաբար բերում է ծնունդների թվի նվազման, բնակչության բնական վերարտադրության գործակցի անկումն է, Հայաստանն ԱՊՀ հանրապետությունների մեջ ամենավատ ցուցանիշն ունի:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝