Հենց այսօր էլ Իսրայելի ՊՆ-ն կարող է հրահանգել վաճառել թռչող սարքերն Ադրբեջանին

aaaaaa

Երեկվանից հայ հանրությանն ու փորձագիտական որոշակի շրջանակի խիստ ոգեւորել է իսրայելական ռուսալեզու լրատվամիջոցներից մեկի հրապարակումը: Սոցցանցերում, լրատվամիջոցներում ամենուր նույն բանն են հրապարակում. «Կեցցե՛ Իսրայելը, Իսրայելն արգելել է Ադրբեջանին թռչող սարքերի վաճառքը»:

Իրականում, ըստ փորձագետ Թեւան Պողոսյանի, ուրախանալու այդչափ մեծ առիթ չկա, քանի որ հենց այսօր էլ կարող է Իսրայելի ՊՆ-ն հրահանգել արդեն վաճառել Ադրբեջանին թռչող սարքերը: Պաշտոնական արգելք չկա, այլ կասեցում:

Ուրախանալու առիթ կլինի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը պաշտպանվող կողմից վերածվի ռազմական զենքեր արտադրող երկրի, եւ այդ ժամանակ միայն ցանկացած երկիր Հայաստանի հետ կփորձի խնդիրները կարգավորել միայն բանակցային տարբերակներով: Իսկ մինչ այդ ճիշտ կլինի նախ հասկանալ Իսրայելի պաշտպանական գերատեսչության նպատակները:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝