«Մեզ լռեցնել չեն կարող». Ա. Պապիկյանին սպառնացողին դեռ չեն գտել

պապիկըան

«Ինձ որոշում են ուղարկել, որ քրեական գործ են հարուցում, ընդ որում՝ միայն մեկ հիմքով, այսինքն փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, իսկ այն մյուսը,  որը որ ես իմ բողոքի մեջ նշել էի, ընտանիքի անդամների հետ կապված սպառնալիքները, այդ մասով ոչինչ չկա որոշման մեջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Ա. Պապիկյանը բարձրաձայնեց, որ մայիս ամսից սկսած Էմմա Սահակյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից հաղորդագրություններ է ստացել, որոնք սպառնալիք են պարունակում: Ընդ որում, դրանք ուղղված են նաև Պապիկյանի ընտանիքի անդամներին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝