«Նոր պատերազմն անպայման վաղ կամ ոչ շատ ուշ կրկին լինելու է… անկախ ամեն ինչից՝ կհաղթենք»

Ալեքսանդր Քանանյան

«Մենք փոքր ու վտանգված ազգ և պետություն ենք։ Մենք միանգամայն իրավասու ենք շիտակ և հստակ լինել մինչ օրս առաջարկվող կարգավորման փաթեթներն իսպառ մերժելու հարցում։ Որպես ազատագրված տարածքում մեկ ու կես տասնամյակ անընդմեջ ապրած անձ և քաղաքացի՝ ես ընդամենը կասեմ, որ Հոգլանդի իրական կամ հռչակագրային պատկերացումներն իմ ապագայի մասին ինձ հետաքրքիր չեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդի կողմից հրապարակված կարգավորման տարբերակներին:

Քարվաճառում բնակվող Ալեքսանդր Քանանյանը համարում է, որ «Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի տակ Հայաստանի դրած ստորագրությունը Հայոց պետականության դեմ ՀՀ հիմնադիր վարչակազմի գործած բազմաթիվ ծայրագույն հանցագործություններից էր, որն Արցախը Հայաստանի ինքնիշխան տարածքից անջատելու, երկարաժամկետ հիմնարար վտանգներով հղի «անկախության» թատրոնը բեմադրելու, իսկ գործնականում այն Ադրբեջանի մաս «ճանաչելու» քաղաքականության շղթայի մեկ օղակն էր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝