«Ադրբեջանն ուզում է ամբողջն ու միանգամից. թե՛ Արցախը, թե՛ ազատագրված տարածքները»

1467030309_2

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը երեկ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վեց կետերը:

Շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հիմա, ո՞րն էր այդ կետերը հրապարակելու ենթատեքստը: Այս և ղարաբաղյան խնդրի կարգավորման այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ:

-Պարոն Անտինյան, ինչո՞ւ Վաշինգտոնը որոշեց Սերժ Սարգսյանի՝ Սոչի այցելության ֆոնին հիշեցնել կարգավորման տարբերակները:

-Նման կարգի հիշեցումներ շատ ենք լսել ու ոչ միայն ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից, ուստի չեմ կարծում, որ դա այս պահին շատ մտահոգիչ պետք է համարել: Փաստն այն է, որ գերտերություններն ու աշխարհի ուժի կենտրոնները մեր տարածաշրջանում ունեն ոչ միայն կենսական շահեր, այլև իրար միջև լուրջ հակասություններ, ինչը մեզ թույլ է տվել մանևրելու:

Ադրբեջանն այնքան ուժեղ չէ, որ պատերազմով հարցը հօգուտ իրեն լուծի: Եթե անգամ նրա ագրեսիայի համար, ըստ իրեն, բարենպաստ պայմաններ կային անցյալ տարի ապրիլին, դա էլ նրան չհամոզեց, որ պատերազմի միջոցով կարող է հաջողության հասնել: Իսկ տևական ժամանակ չկարգավորված կոնֆլիկտները հաճախ լուծվում են կարճատև պատերազմներով, երբ կողմերից մեկին խաղաղություն է պարտադրվում, սակայն աշխարհաքաղաքական ներկա իրողության պարագայում ուժի կենտրոնների մոտ այդ հարցում համաձայնություն չկա, իսկ մի կողմը մյուսից այնքան ուժեղ չէ մեր տարածաշրջանում, որպեսզի հաշվի չառնի մյուսի շահերն ու նման քայլի գնա: Կնշանակի՝ որքան էլ բարդ է իրավիճակը, ու այս հարցում իսկապես մտահոգվելու խնդիր ունենք, այդուհանդերձ, սա չի նշանակում, որ ի վնաս մեզ որոշում կա, մնում է, որ Ադրբեջանը դա ի կատար ածի, գերտերություններն էլ ամրագրեն մեր թշնամու ձեռքբերումներն ու մեզ խաղաղություն պարտադրեն: Նման վտանգավոր իրավիճակ ես չեմ տեսնում, անկախ նրանից, թե ով ինչ կհայտարարի:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝