«Ղարաբաղյան հարցի շահարկմամբ ամերիկյան կողմը փորձում է կարգի հրավիրել Հայաստանին»

115529

«Ինձ թվում է՝ այդ ամենի մեջ մի նպատակ կա, որը պետք է հասկանանք. սա Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված դիմում է՝ «մի քիչ կարգի եկեք ու հավասարակշռեք ձեր քաղաքականությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ նախօրեին ներկայացրած այն փաստաթղթին, որտեղ շարադրված են վեց կետեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից), որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար:

Նշված վեց կետերից հատկապես երրորդը հայ հասարակության շրջանում խիստ քննադատության առիթ դարձավ: Դրանում նշվում է. «Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որևէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը և ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝