Երեւան-Մեղրի ճանապարհի՝ շուրջ 200 մետր հատվածը միակողմանի փակ է. ԱԻՆ

default (26)

Հայաստանի տարածքում այսօր՝ հուլիսի 1-ին բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 30-ի ժամը 08:30-ից Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է. այստեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր հնարավոր է իրականացնել՝

1. Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով,

2. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝