Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը 200-ից անցել է

75921

Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է առնվազն  200-ի:

Այս մասին հայտնել է Press TV-ն:

Կարմիր մահիկը հայտնել է, որ մոտ 70 հազար իրանցիներ առանց տանիքի են մնացել եւ ժամանակավոր կացարանի կարիք ունեն: Իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները տուժածներին օգնելու համար:

Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի սահմանին: Եվրոպական-Միջերկրածովյան սեյսոմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ մագնիտուդը կազմել է 7,2: 

Դիտվել է՝