Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան

viktor

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայող գյումրեցի Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան: Ծննդյան օրվա կապակցությամբ թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ սովորել է հերոս հայորդին, կազմակերպվել էր միջոցառում հերոսի անունը կրող դասասենյակում:

Հնչեցին սփոփանքի ու երախտիքի խոսքեր՝ ուղղված հերոս ծնած ծնողներին, ովքեր մասնակցում էին միջոցառմանը:

Հիշեցնենք, Վիկտոր Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը:

Նա կարող էր հատուկ գումարտակում ծառայել, առանց ծնողներին տեղեկացնելու նախընտրեց մեկնել Թալիշ: Այնտեղ հասցրեց ծառայել 9 ամիս: Հակառակորդի առաջին իսկ հարձակումն իրենց վրա վերցրին Վիկտորը եւ նրա զինակից ընկերները: Յուզիխովիչն ընկավ ապրիլի 2-ին:

Նշենք, որ Վիկտոր Յուզիխովիչի հիշատակը հավերժացնող խաչքար կա տեղադրված դպրոցի բակում, որտեղ այսօր կրկին տարածվեց խնկի բույրը եւ թարմ ծաղիկներ դրվեցին ի հիշատակ հերոսի վեր հառնած խաչքարի մոտ:

Դիտվել է՝