Պայթյուն Կապանի գազալցակայանում. 2 աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

38a738549415ca1ff0a5a3f12cb8669c

Այսօր՝ օգոստոսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyancom-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արթուր և Հայկ Հարությունյանները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող Թլիշ Արարատին պատկանող գազալցակայանում՝ գազաբալոնից առաջացած պայթյունից:

Փաստի առթիվ քննիչ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

6f9921ffd98ce67dcc71b97dcfaa5840 31e0a3e3da24e81a5234b9de5b68fafb

Մանրամասները՝  shamshyan.com կայքում

Դիտվել է՝