Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացվեց

robert-kochyaran

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը: Որոշումը կայացվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018թ.-ի  դեկտեմբերի 7-ից։ 2019-ի հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:

Դիտվել է՝