Այսօր՝ մայիսի 2-ին, Վանաձորում աննախադեպ թվով ցուցարարներ են փողոց դուրս եկել

gyumri hanrahavaq

Երեկ՝ 2018 թ. մայիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելուց հետո այսօր Վանաձորում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց:

Զանգվածային դասադուլ և գործադուլ է հայտարարված: Փակ են բոլոր կենտրոնական փողոցները, բոլոր կողմերից մեքենաներով և քաղաքացիների կողմից շրջափակված են Վանաձորի Հայքի և Լոռվա հրապարակները:

Նախորդ օրերի համեմատությամբ այսօր աննախադեպ թվով ցուցարարներ են բողոքի գործողություններ իրականացնում Վանաձորի տարբեր հատվածներում:


8b9a9f1de74eff655348db5a60082a49 ea164a3685d344e423a690255a157b35

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝