Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր

d1c87e0198998b73ca831d2bec89a98a

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության Արտաշատի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածներից մեկի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ երկաթբետոնե արգելապատնեշներին բախվելու հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի և վնասել դեպի Երևան ընթացող վարորդի Opel-ը։

Բարեբախտաբար, Opel-ի վարորդի ճիշտ կողմնորոշվելու արդյունքում նա չի բախվել մեկ այլ ավտոմեքենայի։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի, վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

5db1f362b280c2fe1e626dce32225290

 shamshyan.com

Դիտվել է՝