Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր

b1e85448b854100ef838f17483b4ca13

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, Opel-ի մահացած ուղևորի և վիրավորի ինքնությունը։

a6081f76a3a05fcf2edbbdc86ff7b190 bd4b7353fcde8afa07aa6230f33ee053 e2b91dbffefaea8f5ad1b94feffe3e0f

Մանրամասները՝  shamshyan.com կայքում

Դիտվել է՝