«Իսկ ի՞նչ անենք, պատերա՞զմ հայտարարենք, դո՞ւրս գանք բանակցություններից… ում նյարդերը տեղի տվեցին, ձախողումն ապահովված է»

Տիգրան Աբրահամյան Արցախի նախագահի խորհրդական

«Հասկանալի է, որ երբ չկան բանակցություններ, էսկալացիոն բնույթի զարգացումների հավանականությունը մեծանում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, որը փորձագետների գնահատմամբ կիսասառեցված վիճակում է: Սակայն ըստ Տ. Աբրահամյանի՝ բանակցություններից հրաժարվել կնշանակի խնդրի լուծման այլ՝ ռազմական ճանապարհով գնալ, ինչը խնդիրներ չի լուծի. «Իսկ ի՞նչ անենք, պատերա՞զմ հայտարարենք, դո՞ւրս գանք բանակցություններից:  Նկատի ունեցեք, որ զուգահեռ նաև նյարդերի պայքար է, ում նյարդերը տեղի տվեցին, ձախողումն ապահովված է»:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, փորձագետների գնահատմամբ ներկայումս ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը կիսասառեցված վիճակում է, և արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն էլ, կարելի է ասել, կազմակերպվում են զուտ ձևական կողմը պահելու համար, որպեսզի ընդհանրապես հարցը հետին պլան չմղվի: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

-Բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: Միջնորդների խնդիրն է հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները: ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը հենց այդ նպատակն է հետապնդում:

Հասկանալի է, որ երբ չկան բանակցություններ, էսկալացիոն բնույթի զարգացումների հավանականությունը մեծանում է:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝