«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է

xosrovi antar

Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 83 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

Ժամը 14:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ oգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

 20864237_1245198732275398_1157156084_n20863989_1245198742275397_2050835515_n

Դիտվել է՝