«Խոսրովի անտառ» արգելոցում չի հաջողվում հանգցնել լայնածավալ հրդեհը

xosrovi antar

Օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 83 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:20814012_1244919305636674_1479672460_n 20839108_1244919298970008_1467066147_n

 

Դիտվել է՝